Շագանակագեղձի աբսցես (թարախակույտ)

2021/04/26

Շագանակագեղձի աբսցեսը օջախային թարախային բորբոքում է, որը զարգանում է որպես սուր պրոստատիտի բարդություն։

 

Ախտանիշները

 

Ընդհանուր ախտանիշները ներառում են.

 

  • հաճախակի միզարձակում,
  • դիզուրիա,
  • միզակապություն:

 

Շուրջերիկամային ցավը, սուր էպիդիդիմիտի նշանները, արյունամիզությունը և միզուկից թարախային արտադրությունը հազվադեպ են հանդիպում։ Երբեմն ուղեկցում է տենդը։

 

Ուղիղաղիքային հետազոտությունը կարող է հայտնաբերել շագանակագեղձի ցավոտություն և ֆլուկտուացիա, սակայն շագանակագեղձի մեծացումը հաճախ միակ խանգարումն է, իսկ երբեմն գեղձը նորմալ է շոշափվում։

 

Ախտորոշումը

 

  • Շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն և, հնարավոր է, ցիստոսկոպիա:

 

Շեքի շրջանում մշտական ցավերի և միզուղիների վարակների դեպքում, որոնք շարունակվում կամ կրկնվում են նույնիսկ հակաբակտերիալ բուժումից հետո, պետք է կասկածել աբսցես։ Այդպիսի հիվանդներին անհրաժեշտ է կատարել շագանակագեղձի ուլտրաձայնային հետազոտություն և, հնարավոր է, ցիստոսկոպիա։  

 

Այնուամենայնիվ, սովորաբար, շագանակագեղձի աբսցեսը հայտնաբերվում է անսպասելի, վիրահատական կամ էնդոսկոպիկ միջամտության ժամանակ միզուկի պրոստատիկ մասի կողմնային բլթի ուռուցիկությունը կամ հետազոտության ժամանակ վերջինիս պատռվածքն ապացուցում է աբսցեսի առկայությունը։ Թեև հաճախ ուղեկցում են նաև պիուրիան և բակտերուրիան, մեզի հետազոտությունը կարող է նորմալ լինել։  Որոշ հիվանդների մոտ արյան ցանքսը կարող է դրական լինել։  

 

Բուժումը.

 

Նշանակվում են.

 

  • հակաբիոտիկներ,
  • դրենավորում:

 

Բուժումը ներառում է համապատասխան հակաբիոտիոկոթերապիա և տրանսուրետրալ կամ շեքային դրենավորում` ասպիրացիայով։ Նախքան մանրէաբանական հետազոտության պատասխանը ստանալը,  հարկ է սկսել էմպիրիկ հակաբիոտիկաբուժություն` ֆտորխինոլոններով (օրինակ` ցիպրոֆլոքսացինով)։