Ֆիտոթերապիայի կիրառումը շագանակագեղձի բուժման մեջ

2019/05/05

 

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան տարածված հիվանդություն է տարեց մարդկանց շրջանում: Հատկապես հանդիպում է 40 տարեկանից հետո, այսպես՝ 60 տարեկան տղամարդկանց 50%-ից ավելին ունեն շագանակագեղձի ադենոմա, իսկ 90 տարեկանից բարձր՝ 85%: Ախտանշաններն են՝ հաճախամիզությունը, գիշերամիզությունը, դժվարամիզությունը, միզարձակման շիթի նվազումը, երբեմն անմիզապահությունը։

 

Այս հիվանդության դեղորայքային բուժման հիմնական խմբերն են՝ ալֆա պաշարիչները, 5 ալֆա ռեդուկտազայի պաշարիչները և Ֆոսֆոդիէստերազայի պաշարիչները։ Այս դեղորայքները ունեն տարբեր ազդեցություններ՝ միզապարկի վզիկի և շագանակագեղձի հարթ մկանաթելերը թուլացնող, տեստոստերոնի դիհիդրոտեստոստերոնի կազմափոխումը կանխարգելող  ևայլն։ Նրանց հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ արյան զարկերակային ճնշման իջեցումը, սերմնաժայթքման խանգարումները, լիբիդոյի իջեցումը ևայլն։

 

Շագանակագեղձի ադենոմայի բուժման համար կիրառվում են նաև տարբեր բուսական դեղամիջոցներ։ Ֆիտոթերապիան տարածված է շատ երկրներում (Իտալիա, Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ ևայն) և այն որոշ երկրներում նույնիսկ գերազանցում է ադենոմայի բուժման համար օգտագործվող հայտնի դեղամիջոցներին։ Շագանակագեղձի գերաճի համար կիրառվող բուսական դեղամիջոցներից են՝ Saw palmetto, Pygeum, Selenium, Lycopene,  β-Sitosterol, Pumpkin ևայլն։

 

Դդմի սերմերը (Pumpkin) պարունակում է Δ7և Δ5 ստերոլներ, ճարպային յուղեր, լինոլենաթթու, օլեաթթու, վիտամին E, ցինկ, եւ այլն: Δ7-սերոլները համարվում են նրա ակտիվ բաղադրիչը, որը շագանակագեղձի ադենոմայով հիվանդների մոտ բերում է DHT քանակի նվազմանը: Դդմի կորիզները նույնպես ազդում են միզապարկի վրա, ավելացնելով միզապարկի մարմնի կծկողունակությունը և թուլացնելով միզապարկի վզիկի մկանները: Որոշ կլինիկական հետազոտություններ փաստում են, որ դդմի կորիզները կամ նրանց մզվածքը բարելավում է միայն շագանակագեղձի գերաճի ախտանշանները: Իսկ որոշ ուսումնասիրություններ վկայում են այն մասին, որ շնորհիվ դդմի կորիզներում առկա ցինկի բարձր պարունակության շնորհիվ այն կարող է նաև փոքրացնել շագանակագեղձի չափերը: Այս բուսական դեղամիջոցը չունի կողմնակի ազդեցություններ:

 

Saw palmetto պարունակում է ճարպաթթուներ և ստերոլներ, որոնք արգելակում են տեստոստերոնի վերածումը դիհիդրոտեստոստերոնի։ Իսկ վերջինս հանդիսանում է շագանակագեղձի աճի հիմնական խթանիչը։ Այս բույսը ունի նաև  էստրոգենային ընկալիչների ակտիվությունը արգելակող, հակաբորբոքային և սպազմոլիտիկ ազդեցություն: Հետազոտությունները վկայում են, որ այս դեղամիջոցը ունի միզարձակամն ֆունկցիան բարելավող և շագանակագեղձի չափերը փոքրացնող ազդեցություն:

 

Pygeum africanum բույսը պարունակում է ֆիտոստերոլներ, ստերոլներ, ստերոիդներ, պենտացիկլիկ թթուներ, ճարպաթթուներ ևայլն: Այս բույսը կանխում է բջիջների պրոլեֆերացիան, արգելակում է 5 ալֆա ռեդուկտազայի ակտիվությունը, իջեցնում պրոլակտինի քանակը և արգելակում խոլեստերոլի կուտակումը շագանակագեղձում:

 

Ամենահայտնի դեղամիջոցներից է Prostamed-ը, որը պարունակում է դդմի կորիզներ, դդմի գլոբուլին, ոսկեշիվի և ասպենի չոր էքստրակտներ: Դդմի գլոբուլինում հայտնաբերված 15 ամինաթթուներից առանձնահատուկ կարեւորվում է գլյուտամինաթթուն: Օքսիդատիվ դեամինացման արդյունքում գլյուտամինաթթուն նվազեցնում է շագանակագեղձի հյուսվածքում ազատ ամինաթթուների բարձր մակարդակը: Արդյունքում, նվազում է սպիտակուցների բիոսինթեզի եւ շագանակագեղձի պրոլիֆերացիայի համար օգտագործվող ամինաթթուների քանակը: Դդմի սերմերը պարունակում են նաև cucurbitin, ֆիտոստերոլներ, վիտամին Ե, սելենիում և այլն:

 

 

Ոսկեշիվի (Goldenrod) էքստրակտը  ունի հակաբորբոքային, սպազմոլիտիկ և միզամուղ ազդեցություն: Ասպենը (Aspen) պարունակում է սալիցին, որը  օրգանիզմում օքսիդացված է եւ վերափոխվում է սալիցիլայթթվի: Վերջինս ունի հակաբորբոքային   և ցավազրկող ազդեցություն:

 

Ուսումնասիրվել է Պրոստամեդի կիրառման արդյունավետությունը շագանակագեղձի սկսվող գերաճի և խրոնիկական պրոստատիտի դեպքում: Այս դեղամիջոցի օգտագործումը երկու ամիսների ընթացքում լավացնում է միզարձակման ֆունկցիան և նվազեցնում մնացորդային մեզի քանակը: Հետևաբար շագանակագեղձի հիվանդություններով տառապող տղամարդկանց կյանքի որակը լավացնելով թույլ է տալիս որոշ ժամանակ խուսափել վիրաբուժական բուժումից: Այս դեղամիջոցը նաև լավացնում է տղամարդու սեռական ֆունկցիան: Պրոստամեդի կարեւորագույն առանձնահատկություններից են՝ բարդությունների բացակայությունը և նրա անվտանգությունը: