Սերմնահեղուկի ալերգիա (Sperm alergy)

2020/04/28
Ալերգիան ժամանակակից աշխարհում նոր երևույթ չէ: Եթե ​​նախկինում ալերգիայի պատճառ կարող էր հանդիսանալ սնունդը, փոշին, կենդանիների մազերը, ապա այժմ այդ ցուցակին ավելացել է նաև սերմնահեղուկը:
 
Դա հազվադեպ հանդիպող պաթոլոգիա է, որի ախտանիշները նույնն են, ինչ սովորական ալերգիայի դեպքում՝ ցան, այրոցի զգացում, ծանրացած շնչառություն, ինչպես նաև արտաքին սեռական օրգանների այտուց:
 
Նման ալերգիայի պատճառը մարդու իմունային համակարգում խախտումն է, որի դեպքում անվնաս նյութերը մարմնի կողմից ընկալվում են որպես վտանգավոր: 
 
 
Ահա պարզ կանոններ այդ տիպի ալերգիայի հայտնաբերման դեպքում:
 
1.Պահպանակի օգտագործում, որի արդյունքում սերմնահեղուկը չի շփվի կանացի սեռական օրգանների հետ, և, համապատասխանաբար, ախտանիշներ չեն լինի:
2. Հակահիստամինային  դեղերի ընդունում 
3. Հիպոսենսիբիլիզացիան հատուկ պրոցեդուրա է, որի ժամանակ հիվանդին ներարկվում է հիվանդություն առաջացրած ալերգենը, ինչը հանգեցնում է մարմնի ռեակտիվության փոփոխության տվյալ ալերգենի նկատմամբ:
 
Իսկ եթե ​​զույգը ցանկանում է երեխաներ ունենալ, իսկ կինը նման ալերգիա ունի, սերմնահեղուկը ենթարկվում է հատուկ  «մաքրման» և  ներմուծվում արգանդի մեջ. հղիությունն այս դեպքում ոչնչով չի տարբերվում սովորական հղիությունից: