էնդոկրին խանգարում առաջացնող քիմիական նյութերն (ԷԽՔՆ) ու տղամարդու պտղաբերությունը

2025/06/24

Էնդոկրին խանգարում առաջացնող քիմիական նյութերը (ԷԽՔՆ) Endocrine-disrupting chemicals (EDCs) տարբեր քիմիական, կենցաղային, արդյունաբերական նոյւթեր են, որոնք արգելափակում կամ խանգարում են էնդոկրին համակարգի հորմոնների արտադրությունը կամ հավասարակշռությունը:

 

Համաճարակաբանական տվյալները ցույց են տալիս, որ վերջին 50 տարվա ընթացքում տղամարդկանց մոտ վերարտադրողական խնդիրների աճը կապված է շրջակա միջավայրում էնդոկրին խանգարում առաջացնող քիմիական նյութերի (ԷԽՔՆ) ավելացման հետ, որոնք ազդեցություն են թողնում սերմի քանակի, շարժունակության, տեստոստերոնի արտադրության, հորմոնների հավասարակշռության, ԴՆԹ-ի և վերարտադրողական ֆունկցիայի վրա։

 

Որո՞նք են էնդոկրին խանգարում առաջացնող քիմիական նյութերը։

 

  • Բիսֆենոլ A: Առկա են պլաստմասսաների, պահածոների կապարիչների, հսկիչ դրամարկղային կտրոնների մեջ։
  • Ֆտալատներ։ Առկա են անձնական խնամքի միջոցների (շամպուններ, լոսյոններ, դեզոդորանտներ), վինիլային պլաստմասսաների և օծանելիքի մեջ։
  • Թունաքիմիկատներ։ Ինչպիսին են, օրինակ, ատրազինն ու քլորպիրիֆոսը։
  • Պոլիքլորացված բիֆենիլներ։ Գտնվում են արդյունաբերական քիմիկատների, աղտոտված ձկան, հին էլեկտրական սարքերի մեջ։
  • Դիօքսիններ։ Գտնվում են արդյունաբերական արտանետումների, աղտոտված սննդի մեջ (միս, ձուկ, կաթնամթերք) ։
  • Պերֆտորացված նյութեր։ Գտնվում են անկպչուն կաթսաների, անջրաթափանց հագուստի և սննդի փաթեթավորման նյութերի կազմում։
  • Ծանր մետաղներ (կապար, կադմիում, սնդիկ)։ Գտնվում են արդյունաբերական թափոններում, աղտոտված ջրի, մարտկոցների, որոշ սննդամթերքի (օրինակ՝ մեծ ձկների) մեջ։
  • Հրդեհամարիչ նյութեր (պոլիբրոմացված դիֆենիլ եթերներ)։ Գտնվում են կահույքի, էլեկտրոնիկայի և տեքստիլի մեջ։

Ինչպե՞ս նվազեցնել թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը պտղաբերության վրա։

 

  • Նվազեցնել վերամշակված սննդի օգտագործումը և օգտագործել ֆիլտրացված ջուր՝ շշալցված ջրի փոխարեն։
  • Խուսափել պահածոյացված կամ պլաստիկե փաթեթավորված սնունդը տաք վայրերում պահելուց (օրինակ՝ ամառային օրը մեքենայի բեռնախցիկում)։
  • Խուսափել միկրոալիքային վառարանում սննդի տաքացնելուց (հատկապես պլաստիկ տարաների մեջ)։
  • Նախընտրել թարմ մրգերի ու բանջարեղենի լվացումը ծորակի ջրով՝ քիմիական նյութերի մեծ մասը հեռացնելու համար։
  • Պրոբիոտիկների կամ ֆերմենտացված սննդի օգտագործումը կարող է նպաստել աղիքային միկրոֆլորայի խթանմանը, որը պաշտպանիչ պատնեշ է հանդիսանում էնդոկրին դետոքսիկատորներ հանդիսացող ծանր մետաղներ դեմ։
  • Այս նյութերին հակազդելու այլընտրանքային տարբերակների շարքում են հակաօքսիդանտները, C և E վիտամինները, N-ացետիլցիստեինը, սելենը, բուսական էքստարկներ, ևայլն:
  • Սթրեսի կառավարումը, մաքուր օդը, առողջ սնունդը, բավարար քունը, ֆիզիկական ակտիվությունն ու պարբերաբար քրտնարտադրությունը նպաստում են նվազեցնել օրգանիզմում թունավոր նյութերի մակարդակը։