Բժշկի գնահատման ցուցանիշները
2017/06/30
Որո՞նք են հիվանդի կողմից բժշկի աշխանատքի գնահատման ցուցանիշերը:
- Ժամանակը: Թե ինչքան ժամանակ է հատկացնում բժիշկը` հիվանդի գանգատները լսելու, հիվանդության պատմության ծանոթանալու, օբյեկտիվ քննություն կատարելու ևայլն…
- Հարցադրումները: Թե բժիշկը ինչպիսի հարցադրումներ է ներկայացնում հիվանդին, կամ ինչպիսի պատկերացումներ ունի տվյալ հիվանդի վիճակի կամ հիվանդության մասին:
- Մոտեցումը: Առհասարակ ինչպիսի մոտեցում ունի բժիշկը հիվանդի նկատմամբ և մասնավորապես ի՞նչ ձևով է ներկայացնում հիվանդին` իր հիվանդության և բուժման ընթացքի մասին:
- Վերաբերմունքը: Դա վերաբերում է հիվանդի նկատմամբ բժշկի ցուցաբերած հարգալից և ընկերական վերաբերմունքին
- Գիտելիքները: Բժշկի գիտելիքներն ու հմտությունները անչափ կարևոր են հիվանդի լիակատար առողջության հասնելու համար: