Սպերմատոզոիդներ. չափը նշանակություն չունի

2018/03/02

Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ:  Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում բջջի շարժունակության վրա:


Stuart Humphries (Շեֆիլդի Համալսարան, Մեծ Բրիտանիա) և Արևմտյան Ավստրալիայի Համալսարանից  նրա գործընկերներն ուսումնասիրել են սպերմատոզոիդի ձևի և նրա շարժունակության միջև կապը: «Առաջին հայացքից թվում էր, որ էվոլյուցիոն ընտրությունը պետք է նախընտրեր առավել երկարներին, և, որպես հետևանք, ավելի շարժուն սպերմատոզոիդներին:


Մանրադիտակային չափերը և տեղաշարժման ցածր արագությունը նշանակում են, որ սպերմատոզոիդի հիդրոդինամիկայի պայմանները բոլորովին այլ են, քան մակրոսկոպիկ աշխարհում մեզ սովոր պայմանները: Թեև սպերմատոզոիդի երկար պոչը թույլ է տալիս նրան ավելի ուժեղ հետ հրվել, գլխիկն արգելակում է այդ շարժումը: «Անկախ պոչի երկարությունից, ընդհանուր երկարությունից և գլխիկի երկարությունից՝ սպերմատոզոիդի չափերի և նրա շարժունակության միջև կապ գտնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Մեր կարծիքով սպերմատոզոիդի ձևի և նրա ֆունկցիայի միջև կապը կարելի  է հասկանալ՝ ուսումնասիրելով պոչի և գլխիկի միջև հարաբերակցությունը», - ասում է Stuart Humphries.


Նոր տվյալները հակասում են առավել երկար սպերմատոզոիդների էվոլյուցիոն առավելությունների մասին ընդունված պատկերացումներին:


Ըստ “BMC Evolutionary Biology” նյութերի:
Աղբյուր. medlinks.ru