Ճարպակալումը մեծացնում է երիկամների քաղցկեղի հավանականությունը

2019/11/08

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ճարպակալումը նպաստում է երիկամների քաղցկեղի տարածմանը:

Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի ուսումնասիրության կենտրոնը հրապարակել է ավարտված հետազոտության արդյուքները..., համաձայն որոնց՝ ճարպակալումը մեծացնում է երիկամի քաղցկեղի հավանականությունը մոտ 70%-ով, մինչդեռ ծխելը՝ 50%-ով:

Գիտնակաները նշում են, որ մարդիկ չեն գիտակցում ճարպակալման արդյունքում ձեռք բերված քաղցկեղի վտանգը: Երիկամային քաղցկեղը այս հիվանդության տեսակների մեջ տարածվածությամբ ութերորդն է:

Փորձագետները նշում են, որ ճարպակալումը մեծացնում է երիկամների քաղցկեղի վտանգը, այնպես, ինչպես կրծքի, աղիքների և արգանդի, քանի որ այն նպաստում է որոշակի հորմոնների արտադրմանը, ինչը չի դիտվում «առողջ» քաշով մարդկանց մոտ:

Մեզում արյան առկայությունը երիկամային քաղցկեղի առաջին ազդանշաններից մեկն է, իսկ երիկամների քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը կարող է բուժվել վիրահատական միջամտությամբ :

Վերջին 35 տարիների ընթածքում Մեծ Բրիտանիայում ծխելիության մակարդակը նվազել է, իսկ ճարպակալության մակարդակը աճում է՝ տղամարդկանց մոտ 70%-ով, կանանց մոտ 60%-ով:

Կենտրոնի տնօրեն Սառա Հիոմը ասել է. «Ծխելուց հրաժարվելուց, հիշեք, որ առողջ քաշը նույնպես նպաստում է երիկամային քաղցկեղի վտանգի նվազեցմանը»: