Սուր միզակապություն (Acute Urinary Retention)

2017/07/03

Սուր միզակապությունը միզելու անկարողությունն է, որն որովայնի ստորին հատվածում առաջացնում է սուր ցավեր և կարիք ունի շտապ ուրոլոգիական միջամտության:

 

Սուր միզակապություն

 

Միզակապության պատճառը միզուկի և միզապարկի խցանումներն են, որոնք առաջանում են ներքոնշյալ հիվանդությունների ժամանակ.

 

 

 Միզային կատետր (urinary catheter)

 

Սուր միզակապությունը պահանջում է շտապ միջամտություն` մեզին արտահոսք տալու նպատակով: Դա կատարվում է կատետերիզացիայի միջոցով, որի ժամանակ միզուկից դեպի միզապարկ անց է կացվում սիլիկոնային խողովակ` մեզը բաց թողնելու նպատակով: Եթե դա չի հաջողվում, կատարվում է վերցայլքային միզային խողովակի տեղադրում (ցիստոստոմիա):

 

Կուտակված մեզը բաց թողնելուց հետո պետք է հետազոտել հիվանդին` սուր միզակապության պատճառը պարզելու,  և համապատասխան բուժում նշանակաելու կամ վիրահատություն կատարելու նպատակով: