Գիշերամիզություն (Nocturia)

2017/07/03

Գիշերամիզությունը (Nocturia կամ Nicturia) գիշերվա ընթացքում միզարձակման նպատակով արթնանալն է: Այն հանդիպում է հղի կանանց և մեծահասակների մոտ: Երբեմն նախքան քնելը մեծ քանակությամբ հեղուկի ընդունումն է գիշերամիզության պատճառ դառնում: Պատճառները կարող են լինել նաև ավելի լուրջ, ինչպես, օրինակ, քրոնիկական երիկամային անբավարարությունը, վահանագեղձի հիպերֆունկցիան, քնի ապնոէն, անմիզապահությունը, միզուղիների բորբոքումները, ցիստիտը, շաքարային դիաբետը, շագանակագեղձի հիվանդությունները (ադենոմա, պրոստատիտ, քաղցկեղ) և այլն: