Ինչի՞ մասին է վկայում մեզի գույնը

2019/12/24


Արդյո՞ք ուշադրություն եք դարձնում մեզի գույնին, երբ այն ձեռք է բերում անսովոր երանգ։ Թափանցիկ մեզը կարող է նշանակել, որ չափազանց շատ եք սուրճ խմում, մինչդեռ կարմիր գույնը կարող է լուրջ հիվանդությունների ազդակ լինել։

 

Մեզի գունային երանգները կարող են փոփոխվել՝ պայմանավորված սնունդով, ինչպես նաև վկայել օրգանիզմի որոշ խնդիրների մասին։ Օրինակ, մուգ կարմիր գույնը կարող է պայմանավորված լինել ընդունած սննդամթերքով և, միևնույն ժամանակ, վկայել մեզի մեջ արյան առկայության մասին, ինչը լավ նախանշան չէ։ Սովորաբար, այն մի շարք հիվանդությունների զարգացման ախտանշան է, ինչպիսիք են` ցիստիտը, միզասեռական ուղիների վարակները, երիկամներում քարերի առկայությունը, շագանակագեղձի խնդիրները և, նույնիսկ, ուռուցքները։ Եթե մեզի անառողջ գույնը պահպանվում է երկարատև, դիմեք ուրոլոգի։

Մեզի գույնը վկայում է.

 

Անգույն կամ թափանցիկ. շատ ջուր եք խմում, ընդունվող հեղուկի քանակը կարելի է կրճատել:

 

Բաց ծղոտագույն. մեզի առողջ գույն:

 

Բաց դեղին. մեզի առողջ գույն:

 

Մուգ դեղին. մեզի գույնը նորմալ է, սակայն ցանկալի է ավելի շատ հեղուկ ընդունել:

 

Սաթի գույն կամ մեղրագույն.  օրգանիզմին չի բավարարում ջուրը, ավելի շատ հեղուկներ ընդունեք:

 

Oշարակի գույն կամ շագանակագույն. հնարավոր է, լյարդի հետ խնդիրներ կան: Շագանակագույնը կարող է վկայել արտահայտված ջրազրկման մասին: Ավելի շատ ջուր խմեք, եթե գույնը պահպանվում է, դիմեք բժշկի:

 

Վարդագույնից` կարմիր գույն. եթե սննդի մեջ ճակնդեղ, հապալաս կամ խավարածիլ չեք օգտագործել, ապա կարմիր գույնը կարող է վկայել մեզի մեջ արյան առկայության մասին: Այն կարող է երիկամի հիվանդությունների, ուռուցքների, միզասեռական ուղիների վարակի, շագանակագեղձի հետ կապված խնդիրների ախտանիշ լինել: Դիմեք բուժող բժշկին:

 

Նարնջագույն. որպես կանոն, ջրազրկման նշան է, սակայն այն կարող է վկայել լյարդի կամ լեղապարկի խանգարման մասին: Պետք է դիմել բժշկի:

 

Կանաչ. գոյություն ունի հազվադեպ գենետիկական հետազոտություն, որը մեզին կարող է կանաչ կամ կապույտ գույն հաղորդել: Հնարավոր է նաև, որ մեզի գույնի վրա ազդել է սննդային ներկանյութը: Եթե գույնը պահպանվում է տևական ժամանակ, պետք է դիմել բժշկի:

 

Փրփրային կամ թշշացող մեզ. կարող է վկայել սննդակարգում սպիտակուցի ավելցուկի կամ երիկամի խնդիրների մասին: Դիմեք բժշկի, եթե մշտապես փրփուր կա: