5 փաստ հղիության մասին (5 facts about pregnency)

2020/04/08

Սեքսը և հղիությունը թեմաներ են՝  շրջապատված առասպելներով և կարծրատիպերով: Կա այնպիսի կարծիք, որ սերմնաբջիջը կարող է անցնել մի քանի շերտ հագուստի միջով և բեղմնավորել ձվաբջիջը, ինչը քիչ հավանական է: Ահա մեկ ուրիշ թյուր կարծիք՝ ընդհատված սեռական ակտի հետևանքով չեն հղիանում: Եկեք պարզենք, ինչն է ճիշտ և ինչը՝ սուտ:

 

1. Անհնար է հղիանալ առաջին սեռական ակտից հետո:

Սա ճիշտ պնդում չէ. անգամ եթե սեքսով զբաղվում եք առաջին անգամ, հղիանալու հավանականությունը չի վերանում, այնպես որ, ամեն դեպքում, պետք է հոգ տանել հակաբեղմնավորման մասին: Ավելին, հղիանալու վտանգ կա անգամ, եթե աղջկա մոտ դեռ չի սկսվել դաշտանը: Սա հազվադեպ, բայց հնարավոր երևույթ է:

 

 

2. Անհնար է հղիանալ դաշտանային օրերի ընթացքում:

Ահա մեկ այլ հանրաճանաչ առասպել այն մասին, որ դաշտանի ժամանակ չպաշտպամված սեքս անելըը դաշտանի անվտանգ է և չի սպառնում հղիությամբ: Ավաղ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Անշուշտ գիտեք, որ հղիությունը կարող է առաջանալ միայն օվուլյացիայից հետո մի քանի օրվա ընթացքում (մոտավորապես ցիկլի կեսին), երբ ձվաբջջը ձվարանից անցնում է արգանդափողի մեջ: Բայց սերմնաբջիջը, հայտնվելով օտար օրգանիզմում, շարունակում է ակտիվ մնալ ևս մի քանի օր: Այնպես որ, օվուլյացիայից մեկ շաբաթ առաջ (կամ մի փոքր ավելի քիչ) անպաշտպան ներթափանցող սեքս ունենալը հղի է խնդիրներով: Հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել օվուլյացիայի օրը (դա կարելի է պարզել միայն ուլտրաձայնային հետազոտությամբ), ահա թե ինչու է սխալ օգտվել հակաբեղմնավորման օրացուցային մեթոդից: Բացի այդ, եթե ցիկլը անկանոն է, «վտանգավոր» և «անվտանգ» օրերը հաշվարկելը կարող է ավելի բարդ լինել:

 

 

3. Հղիության թեսթ կարելի է անել անմիջապես սեռական ակտից հետո:

Հղիության ընթացքում մարմնում սկսում է արտադրվել գոնադոտրոպինը հորմոնը, որի  մակարդակը մեզի մեջ չափվում է տնային հղիության թեստերով: Բայց այդ հորմոնը սկսում է արտադրվել ոչ անմիջապես, այլ բեղմնավորումից մոտ վեց օր հետո: Շատ շուտ արված թեստը կարող է ցույց տալ կեղծ բացասական արդյունք:

 

 

4. Երկու պահպանակն ավելի արդյունավետ է պաշտպանում անցանկալի հղիությունից, քան մեկը:

Զարմանալիորեն տարածված սխալ պատկերացում: Անգամ երկու պահպանակի միաժամանակյա օգտագործումը պաշտպանում է անցանկալի հղիությունից ընդամենը 98%ով:

 

 

5. Հղիություն չի առաջանում հակաբեղմնավորիչներ խմելու դեպքում։

Պերօրալ հակաբեղմնավորիչները պաշտպանում են անցանկալի հղիությունից այն պատճառով, որ դրանք կանխում են օվուլյացիան թույլ չտալով, որ ձվաբջջը ձվարաններից հասնի արգանդափող  և կապվի սերմնահեղուկի հետ: Այս մեթոդի արդյունավետությունը ավելի քան 99% է այն դեպքում երբ հաբերը ճիշտ են օգտագործվում եվ ամեն օր նույն ժամին։ Ոչ ճիշտ ընդունված հաբը կարող է հանգեցնել անցանկալի հղիության։