Ինչո՞ւ է կնոջ կուրծքը գրավում տղամարդուն (Why man attracted to a woman's breast)

2020/04/15

Ո՞րն է ավելի կարևոր տղամարդու համար՝ կնոջ կուրծքը թե ինտելեկտը:

 

Այսպիսի հարց կարող է ծագել միայն շատ երիտասարդ և միամիտ աղջկա գլխում: Մնացած Բոլորը կհաստատեն, որ կարևորը կուրծքն է: Եվ նրանք միանգամայն ճիշտ կլինեն։ Դեռևս չի ծնվել մի տղամարդ, որը կկարողանա անտարբեր անցնել կնոջ բարեմասնությունների կողքով: Բայց որտեղի՞ց է ծագում կանացի կրծքերի հանդեպ այդպիսի մղումը: Հոգեբանները պնդում են․ որ վաղ մանկությունից և այնուհետև ողջ կյանքի ընթացքում կնոջ կուրծքը տղամարդու ենթագիտակցության մեջ մնում է `որպես անվտանգության, մարմնական և հոգեբանական հարմարավետության խորհրդանիշ:

 

Բայց կա՞ նաև այլ պատճառ։

 

էվոլյուցիայի ընթացքում մարդու մոտ ձևավորվել է նյարդային շղթա, որն ի սկզբանե նախատեսված է եղել կրծքով կերակրման ընթացքում մայր-նորածին կապը ամրապնդելու համար: Այսօր այդ շղթան ապահովում է նաև կնոջ և տղամարդու միջև էմոցիոնալ և ֆիզիկական կապը: Իսկ ո՞րն է դրա արդյունքը: Տղամարդիկ, ինչպես երեխաները, սիրում են կանացի կուրծք: Կրծքով կերակրելու ժամանակ կնոջ արյունը և ուղեղը լցվում են օքսիտոցին հորմոնով, որը նաև հայտնի է «սիրո թմրամիջոց» անունով: Դա օգնում է նրան կենտրոնացնել ուշադրությունն ու էմոցիոնալ կախվածությունը երեխայի վրա: Բայց վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա վերաբերվում է ոչ միայն երեխաներին:

 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում սեքսի ժամանակ։

 

Սեքսի ժամանակ ուղեղում ևս տեղի է ունենում օքսիտոցինի արտազատում, այսինքն՝ նույն գործընթացը, ինչ որ երեխա կերակրելիս: Այլ կերպ ասած, տղամարդիկ կարող են իրենց ավելի ցանկալի դարձնել՝ խթանելով կնոջ կրծքերը: Այս ամենից ելնելով կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ են տղամարդիկ այդքան հիանում կանացի կրծքերով: