Ինչպե՞ս է սմեգման ազդում սեռական հարաբերությունների վրա

2023/08/28

Սմեգման բնական նյութ է, որը կուտակվում է սեռական օրգանների մաշկի ծալքերում՝ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ: Այն կազմված է մաշկի մահացած բջիջներից, յուղերից և այլ նյութերից։ Սմեգմայի չափից ավելի կուտակումը կարող է զույգերի մոտ առաջացնել հիգիենայի խախտում և անհանգստություն, ինչն ազդում է սեռական հարաբերությունների վրա:

Որո՞նք են սմեգմայի առաջացրած խնդիրները զույգերի համար

1. Հիգիենա: Սեռական օրգանների կանոնավոր հիգիենայի պահպանումը կարևոր է սմեգմայի կանխման համար։ Իսկ վերջինիս կուտակումն առաջացնում է հոտ և անհանգստություն, ինչը զույգերին կարող է վանել միմիանցից։

2. Հոտ։ Տհաճ հոտը բացասաբար է ազդում սեռական հարաբերությունների և բավարարվածության վրա:

3. Անհանգստություն և գրգռվածություն։ Սմեգմայի կուտակումն առաջացնում է գրգռվածություն, կարմրություն և քոր: Այս ախտանիշները կարող են անհարմար դարձնել սեռական հարաբերությունը և նվազեցնել ցանկությունը:

4. Հաղորդակցության դժվարություն։ Զույգերի մոտ սմեգմայի պատճառած խնդիրները (հոտ, անհարմարություն) բարձրաձայնելը, սովորաբար, դժվարություններ են պարունակում:

5. Վարակներ։ Սմեգմայի պատճառով առաջացած անբավարար հիգիենան և չբուժված խնդիրները կարող են հանգեցնել վարակների կամ բարդությունների առաջացման։

6. Հիվանդություններ։ Օրինակ, ֆիմոզի առկայությունը, ինքնին, կարող է նպաստել սմեգմայի ավելացմանը և հակառակը։ Հետևաբար, նման խնդիրների բուժումը նպաստում է սմեգմայի կանխարգելմանը։

7. Կանխարգելում. Սեռական օրգանների հիգիենայի պահպանումը կարող է օգնել՝ կանխելու ավելորդ սմեգմայի կուտակմանը:

Հարկ է նշել, որ սմեգմայի ազդեցությունը սեռական հարաբերությունների վրա՝ տարբեր է, կախված զուգընկերներից, հիգիենայի նկատմամբ նրանց վերաբերմունքից և հաղորդակցման հմտություններից: Ընդամնը պետք է հիշել, որ թվում է, թե սմեգմայի առկայությունը սովորական վիճակ է, սակայն երբեմն զույգերի մոտ նույնիսկ զզվանք ու հակակրանք առաջացնող խնդիր է։