Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում

2021/06/15

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար, ի՞նչ են անում տիեզերագնացներն` այս առումով, հատկապես երկար տիեզերական ուղևորությունների պարագայում։ Ճիշտ է, որ  տիեզերագնացների հիմնական առաքելությունը տիեզերքի հետախուզումն ու հայտնաբերումն է, սակայն մարդկանց միշտ էլ հետաքրքրում է նրանց անձնական կյանքն ու կենցաղը, թե ինչպե՞ս են ապրում փակ տարածությունում, քնում, զուգարան գնում, սեռական հարաբերություն ունենում և այլն։ Շատ դեպքերում սեքսին վերաբերող հարցերի մասին գրեթե չի խոսվում, հետևաբար, այս թեման ավելի հետաքրքիր է դառնում։

 

Տիեզերքում ուտելը, խմելը, քնելը կամ ֆիզիկական վարժություններ կատարելը ավելի բարդ գործողություններ են, քան երկրի վրա։ Այս առումով սեքսը տիեզերքում նույնպես ստեղծում է մի շարք դժվարություններ, որոնք են.

 

  • ցածր ձգողականության պայմաններում նվազում է արյան հոսքի արագությունը դեպի առնանդամ, հետևաբար, դժվարացնում է էրեկցիան։
  • քրտինքը, կուտակվելով մարմնի շուրջ, այն դարձնում է ամբողջովին կպչուն ու թաց, իսկ երբեմն թափվում շուրջը, հետևաբար, ստեղծվում է ավելորդ դժվարություններ, որոնք ինտիմ կապը դառնում է տհաճ և տանջալից,
  • տիեզերքում շարժումը դժվարացնում է ցանկացած ֆիզիկական փոխազդեցություն, այդ թվում և ինտիմ կապը, որը կարելի է իրականացնել ամրանալու և կապվելու միջոցով միայն,
  • տիեզերագնացների երկրի կողմից մոնիտորինգը դժվարացնում է նրանց սեքսով զբաղվելու հավանականությունը։  

Զգացմունքն ու սեռական ցանկությունը հնարավոր են նույնիսկ այնպիսի միջավայրում, ինչպիսին տիեզերքն է։ «Տիեզերական» սեքսը, հղիությունը, նույնիսկ ծննդաբերությունը հետաքրքիր ուսումնասիրման ոլորտներ են, որոնց գիտությունը ականատես կարող է դառնալ մոտիկ կամ հեռավոր ապագայում։