Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health)

2021/05/10

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են՝

 

Սեքսը մարզաձ՞և է:

 

Սեռական հարաբերությունը ֆիզիկական վարժության մի տեսակ է, որը սակայն չի կարող փոխարինել օրինակ վազքուղուն (treadmill): Սեքսի ժամանակ 1 րոպեում այրվում է մոտավորապես 5 կալորիա։ Վերևում գտնվող զուգընկերը կարող է հասնել մինչև սրտի 120 զարկ/րոպե բաբախման, իսկ ներքևի զուգընկերը՝ մոտավորապես 110 զարկ/րոպե բաբախման: Այսպիսով, սեռական հարաբերությունը նվազագույն սիրտանոթային վարժություն է համարվում:  

 

Սեքսը օգտակա՞ր է սրտի համար:

 

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց համար շաբաթական առնվազն երկու անգամ սեռական հարաբերություն ունենալը, ինչպես նաև կանանց բավարար սեռական կյանքը նվազեցնում են սրտի կաթվածի հավանականությունը: Սեռական ակտիվությունն ուժեղացնում է սիրտը, իջեցնում արյան ճնշումը, նվազեցնում սթրեսը և բարելավում քունը: Հետևաբար, սեքսը առողջ սիրտ ունենալուն նպաստող կարևոր պայման է։

 

Ինչպիս՞ի ապացույցներ կան սրտի առողջության համար սեքսի օգտակարության մասին:

 

Պատճառն ու հետևանքն ապացուցելու համար հարկավոր է ռանդոմիզացված կլինիկական փորձ ՝ երկար ժամանակով սեռական ժուժկալություն ունեցող վերահսկիչ խմբի հետ։ Մասնագետները կարող են ասել, որ սեռական հարաբերությունն օգտակար է սրտի առողջության համար, սակայն վրջնականապես դա ապացուցելը դժվար է։ Բայց քանի որ սրտային հիվանդությունների և էրեկտիլ դիսֆունկցիայի ռիսկային գործոնները նույնն են, ապա կարել է նույն միջոցներով խուսափել այդ ռիսկային գործոններից։

 

Սրտային հիվանդության դեպքում ինչքանո՞վ  է սեքսը համարվում ռիսկային:

 

Սրտային հիվանդություն ունեցող մարդկանց մեծամասնության համար հիմնական վախը սրտամկանի ինֆարկտի վտանգն է։ Ճիշտ է, որ սեռական ակտիվությունը բարձրացնում է սրտի բաբախումը, սակայն դա վերաբերում է միայն կայուն սրտային հիվանդություն ունեցող մարդկանց համար:

 

Ընդհանրապես, եթե մարդը կարող է աստիճաններ բարձրանալ, քայլել կամ վազել, ապա սեռական հարաբերություն ունենալն անվտանգ է նրա համար: 

 

Բոլոր պարագաներում, պետք է ձեռնպահ մնալ սեռական ակտիվությունից, երբ առկա են սրտային հիվանդության հետևյալ ախտանիշները՝ կրծքավանդակի ցավ, շնչարգելություն, անկանոն սրտի բաբախում, սրտխառնոց կամ մարսողության խանգարում։

 

Սեքսն օգտակա՞ր է ընդհանուր առողջության համար:

 

Կանոնավոր սեքսը կարող է ընդհանուր առողջ ապրելակերպի մի անբաժան մաս լինել: Սեռական հարաբերությունը մարդուն կարող է դարձնել երջանիկ, հանգիստ և խաղաղ: Եվ քանի որ այն վնասակար չէ սրտի համար (բացառությամբ հազվագյուտ դեպքերի), ուրեմն հաստատ օգտակար է առողջության համար: