Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

2022/05/05

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ։

 

Իրականում զույգերի համատեղելիությունը բարդ խնդիր է։ Այդ դեպքում, որո՞նք են այն կարևոր կետերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել` համապատասխան զույգը գտնելու համար։  

 

1․ Յուրաքանչյուր մարդ ունի սիրո մասին իր պատկերացումն ու ակնկալիքը, որոնք ազդում են նրա փոխհարաբերությունների, շփման ու վարքագծի վրա։ Սիրո պատմությունները ձևավորվում են տարբեր մարդկանց, կարդացած գրքերի և դիտած ֆիլմերի օրինակներով։  
2. Երջանիկ հարաբերություններ ունենալու համար պետք է ունենալ սիրո մասին համապատասխան հետաքրքրություններ և պատկերացումներ:
3. Երջանկության համար անհրաժեշտ է, որ զույգերն իմանան իրենց սիրո հիմնական կարիքների (մտերմություն, նվիրվածություն, կիրք, սիրավեպ) և զուգընկերոջ կարիքների  համապատասխանության մասին։
4․ Կարևոր է հասկանալ դիմացինի զգացողություններն ու վերաբերմունքը` տարբեր իրավիճակներում։
5. Զույգերի հարաբերությունները պետք է բավարարեն միմյանց, այլ ոչ թե շրջապատի կամ հասարակության կարիքները։

 

Ամփոփելով` երջանիկ զույգ լինելու համար անհրաժեշտ է ունենալ սիրո մասին համատեղելի պատկերացումներ, ակնկալիքներ և ձգտումներ: