Բազմասիրություն (Polyamory)

2023/07/26

Բազմասիրությունը (Polyamory) մեկից ավելի սիրային և սեռական հարաբերությունների մեջ ներգրավվումն է՝ բոլոր կողմերի համաձայնությամբ։ Այսպիսի մարդիկ ունեն սիրո, հաղորդակցման, մտերմության և նվիրվածության իրենց ընկալումները։ Նման հարաբերություններում ընդգրկված մարդկանց ակնկալիքը հուզական, ինտելեկտուալ և սեռական կարիքների բավարարումն է։ Նրանք կարծում են, որ մեկ հոգին չի կարող միաժամանակ բավարարել անհատի վերոնշյալ բոլոր կարիքները (սեքսուալ, զգացմունքային, ինտելեկտուալ, ընկերական, սոցիալական, և ալն...):

Այս հարաբերություններում կողմերի մոտ բացակայում է  խանդի, տիրապետման և առաջնահերթության հասկացողությունները:

Որո՞նք են բազմասիությունը բնութագրող հիմնական կետերը.

 

  1. Բազմաթիվ զուգընկերներ։ Այս հարաբերության մեջ անհատները, միաժամանակ, կարող են ունենալ մեկից ավելի զուգընկերներ, որոնք միմիանց հետ կապված են հուզական և սեռական կապերով:
  2. Զգացմունքային կապ։ Այստեղ զուտ ֆիզիկական հարաբերություններ չեն, այլ նաև՝ զգացմունքային և խորը կապեր։
  3. Բաց հաղորդակցություն։ Զույգերը բաց և ազնվորեն են արտահայտում միմիանց զգացմունքների, կարիքների և ակնկալիքների մասին։
  4. Էթիկա։ Զուգընկերները հարգանքով, ազնվությամբ և ուշադրությամբ են վերաբերվում իրենց սահմանած էթիկայի և վարքագծի կանոններին։
  5. Կարեկցանք: Այն հաճախ անվանում են «խանդի հակառակը», երբ դրական զգացմունքներ են առաջանում զուգընկերոջ բոլոր երջանիկ պահերի հանդեպ (այդ թվում՝ սեռական հարաբերությունների)։
  6. Կառուցվածքային բազմազանություն։ Այս հարաբերություններում կարող են լինել երկու, երեք և, նույնիսկ, չորս փոխկապակցված սեռական զուգընկերներ։
  7. Խանդ: Նման հարաբերություններում խանդի և անապահովության զգացումները հազվադեպ են։ Իսկ եթե լինում են, ապա անհատները հաճախ աշխատում են այդ հույզերը կառավարել հաղորդակցության, ինքնադրսևորման և կարեկցանքի միջոցով:


Կարևոր է հասկանալ, որ բազմասիրությունը կամ պոլիամորիան հարաբերությունների տեսակ է, որը չի կարող ընդունելի և իրագործելի լինել բոլորի համար։ Պոլիամորիան պահանջում է բաց հաղորդակցություն, վստահություն և բոլոր ներգրավված կողմերի համաձայնությունը: Բացի այդ, ինչպես ցանկացած հարաբերություն, պոլիամորիան նույնպես ունի իր խնդիրներն ու թերությունները...