Ինտիմ հարաբերությունների պլանավորում

2023/10/25

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը ունի պատճառներ և առավելությունները։

Ինտիմ հարաբերությունների պլանավորման պատճառները

1. Բազմազբաղվածություն։ Նման դեպքերում զույգերի համար աշխատանքի, ընտանիքի և այլ պարտավորությունների հետ մեկտեղ, հարաբերության պլանավորումը թույլ է տալիս ժամանակ հատկացնել միմյանց:

2. Սեռական ցանկության անհամապատասխանություն։ Երբ զույգերն ունեն սեռական ցանկության տարբեր մակարդակներ, ապա ժամանակացույցը կարող է օգնել միմիանց կարիքները բավարարելու համար:

3. Մտերմության պահպանում։ Սեռական հարաբերության պլանավորումը վերաբերվում է և՛ ֆիզիկական և՛ հոգեկան մտերմության պահպանմանն ու բավարարվածությանը։

4. Լարվածության նվազեցում։ Երբեմն ինքնաբուխ կամ չպլանավորված սեռական հարաբերությունը կարող է անհանգստություն առաջացնել զույգերի մոտ: Հետևաբար պլանավորումը կարող է նվազեցնել նման լարվածությունը:

5. “Սպասման” էֆեկտ։ Սեռական հարաբերության պլանավորումը կարող է առաջացնել ակնկալիքի և հուզմունքի զգացում, որը դրական ու խթանիչ ազդեցություն կարող է ունենալ հարաբերությունների վրա։

Ինտիմ հարաբերությունների պլանավորման առավելությունները։

1. Հետևողականություն։ Սեռական հարաբերության պլանավորումը կարող է նպաստել ավելի կանոնավոր սեռական ակտիվության և բավարարվածության:

2. Կանխատեսելիություն։ Ժամանացույցը կարող է նվազեցնել անորոշությունն ու անհանգստությունը, ինչը հեշտացնում է զույգերի մերձեցումը:

3. Առաջնահերթություն։  Ինտիմ հարաբերություններին ժամանակ հատկացնելով՝ զույգերը առաջնահերթություն են տալիս իրենց կապին և ամրապնդում այն:

4. Հաղորդակցություն։ Պլանավորման պայմաններից է զույգերի միջև ազատ հաղորդակցությունը՝  ցանկությունների, կարիքների և ակնկալիքների մասին, ինչը բարելավում է նրանց հարաբերություններն ու կապը:

5. Բացահայտումներ։ Պլանավորված սեռական կապը թույլ է տալիս զույգերին ուսումնասիրել և բացահայտել իրենց սեռական հարաբերությունների տարբեր ասպեկտները՝ դարձնելով այն ավելի հետաքրքիր և բավարարող:

Այնուամենայնիվ, նման սեռական հարաբերության պլանավորումները որոշ մարդկանց համար ոչ ռոմանտիկ մոտեցում է: Շատ կարևոր է այս մոտեցումը հարմարեցնել զույգերի կարիքներին և ցանկություններին: Ամենակարևորն այն է, որ հարաբերություններում զույգերի համար լինի փոխհամաձայնեցված, հաճելի,  հարմարավետ ու բավարարող։