Սեռական խանդ

2022/02/07

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ կեղծ կամ իրական դավաճանության մասին։

 

Տղամարդկանց վրա ավելի շատ է ազդում սեքսուալ, իսկ կանանց՝ վրա` զգացմունքային դավաճանությունը։ Քանի որ տղամարդիկ կարևորում են իրենց առնականությունն ու սեռական գերակայությունը, ապա նրանք կնոջ դավաճանությունն ընկանում են իրենց «ես»-ին ուղղված վտանգ։ Կանայք իրենց հարաբերություններում կարևորում են զգացմունքային մասը, հետևաբար, տղամարդու դավաճանությունն ավելի շատ վտանգում է կնոջ ինքնաընկալումն ու հուզումները։

 

Սեռական խանդը համամարդկային խնդիր է և ունի տարբեր դրսևորումներ՝ կապված զույգերի մշակույթից, դաստիարակությունից, սովորություններից և այլն։

 

Ամեն պարագայում կնոջ խանդի կիզակետը տղամարդու այլ կնոջ նկատմամբ ունեցած զգացմունքներն են (հետաքրքրություն, ուշադրություն, համակրանք, հրապուրանք, հաճոյախոսություն), իսկ տղամարդու համար խանդի առիթ է կնոջ դեպի մարմնական դավաճանության տանող սեռական ազդակը։

 

Սեռական խանդը տղամարդու մոտ դրսևորվում է բռնությամբ ու ագրեսիայով, իսկ կանանց մոտ զայրույթով և անհանգստությամբ։ Կնոջ զայրույթի և ագրեսիայի թիրախն իր «մրցակից» կինն է։ Որոշ դեպքերում կանայք ունենում են դեպրեսիա, ինքնամեղադրանք և անվերջ ինքնահամեմատություն։

 

Սովորաբար, ոչ ինքնավստահ տղամարդիկ ավելի շատ են խանդում։ Այս տեսակի տղամարդիկ իրենց կանանց նկատմամբ ունեն վստահության, մտերմության և կապվածության ցածր մակարդակ։ Ցածր ինքնագնահատականը տղամարդու մոտ առաջացնում է վախի զգացողություն առ այն, որ իր զուգընկերը դժգոհ է իրենից, ինչը պատճառ է դառնում սեռական խանդի առաջացմանը։

 

Սեռական ցանկությունը խանդի առաջացման մեջ նույնպիսի մեծ դեր է խաղում։ Որքան զույգերի մոտ սեռական ցանկության մակարդակը բարձր է, այդքան ավելի է մեծանում խանդելու հավանականությունը։ Այս զգացումով պայմանավորված խանդը շատ ուժեղ է, քանի որ սեռական բավարարվածության կորուստի մեծագույն սպառնալիք է։
 

Տղամարդու և կնոջ խանդի տարբերությունները


  1. Տղամարդիկ ավելի շատ ազդվում են սեքսուալ խանդից, մինչդեռ կանայք ավելի տառապում են հուզական խանդի համար:
  2. Տղամարդիկ հատկապես խանդոտ են դառնում, երբ նրանց «մրցակիցն» ունի ավելի բարձր կարգավիճակ (գերիշխանություն, հարստություն, պաշտոն և այլն), մինչդեռ կանայք ավելի խանդոտ են, երբ «մրցակիցը» ֆիզիկապես ավելի գրավիչ է:
  3. Տղամարդիկ խանդի դեպքում նախընտրում են ֆիզիկապես մրցել իրենց հակառակորդի հետ, մինչդեռ կանայք ավելի շատ կենտրոնանում են սեփական գրավչությունը բարձրացնելու վրա:
  4. Կանայք ավելի փափուկ են և զգացմունքային, ինչի պատճառով նրանք ավելի խանդոտ են համարվում, քան` տղամարդիկ:
  5. Երիտասարդ և բեղմնավոր տարիքի կանայք ավելի խանդոտ կարող են լինել, քան ավելի մեծ և ամուլ տարիքի կանայք։
  6. Տղամարդիկ ավելի շատ ռեսուրս են ծախսում երիտասարդ և ֆիզիկապես ավելի գրավիչ զուգընկերուհի պահելու, քան ավելի մեծ տարիքով և պակաս գրավիչ կնոջ վրա:
  7. Կանայք ավելի ռեսուրս են օգտագործում հարուստ զուգընկերոջը պահելու, քան քիչ ռեսուրսներ ունեցող տղամարդու վրա: