Քնի սեքս (Sexsomnia)

2018/08/13

 Քնի սեքսը կամ (Sexsomnia), դա այն վիճակն է, երբ մարդը սեռական հարաբերություն է ունենում քնած ժամանակ։ Այս վիճակը պատահում է քնի առանց աչքերի արագ շարժումների (ԱԱԱՇ) փուլում։ Այս խանգարումը չպետք է շփոթել գիշերային երազախափության, քնի օրգազմի կամ գիշերային էրեկցիաների հետ։ Սեռական այս խանգարումը հանդիպում է քնի այլ խանգարումների հետ միասին։

Քնի ժամանակ այլ խանգարումների պես, ինչպիսին են լուսնոտությունը կամ քնի ժամանակ խոսալը, քնի ժամանակ սեռական հարաբերություն ունեցողները նույնպես չեն հիշում իրենց արարքի մասին։

Որոշ դեպքերում սեքսսոմնիան օգտագործվում է որպես պաշտպանական միջոց՝ սեռական բնույթի բռնաբարությունների արդարացման նպատակով։