Ինչո՞ւ է տղամարդու մարմնի հոտը գրավում կնոջ

2021/06/11

Ֆերոմոնների (անուշաբույր սեռական հորմոններ) գրավչության դերը հաճախ չափազանցված է։ Հատկապես խոսքը նման ապրանքների գովազդատուների մասին է, որոնք փորձում են վաճառել ֆերոմոնային հիմքով բույրեր` շեշտելով, որ այդ անուշահոտերը տղամարդկանց կդարձնեն անդիմադրելի կանանց համար:

 

Իսկ տղամարդկանց ֆերոմոնների նկատմամբ կանանց զգայունության վերաբերյալ հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ որոշ տղամարդիկ նույնպես հավատում են, որ իրենց բնական քրտինքի հոտը շատ գրավիչ է կանանց համար: Ճիշտ է, որ կանայք խիստ զգայուն են արական ֆերոմոնների նկատմամբ, մասնավորապես` ձվազատման շրջանում, սակայն ոչ բոլոր արական ֆերոմոնները հավասարապես գրավիչ են։ Օրինակ, անդրոստենոլը տղամարդու թարմ քրտինքով արտադրվող բույր է, որը համարվում է գրավիչ կանանց համար: Այն արտադրվում է տղամարդկանց քրտինքի և թթվածնի փոխազդեցության արդյունքում, հետևաբար, ոչ թարմ քրտինքի միջոցով այդ բույրը կանանց համար շատ տհաճ է (բացառությամբ օվուլյացիայի ժամանակ): Այսպիսով, սխալվում են այն տղամարդիկ, ովքեր կարծում են, որ իրենց քրտնած մարմնի հոտը միշտ գրավիչ է կանանց համար։

 

Չնայած ապացուցված է, որ անդրոստենոլը գրավիչ է կանանց համար, սակայն տղամարդկանց կողմից ֆերոմոնային հիմքով բույրերի օգտագործումը չի կարող կանանց գրավելու միջոց օգտագործվել։ Ֆերոմոնի վրա հիմնված բույրերը կարող են անուղղակիորեն գրգռիչ ազդեցություն ունենալ կանանց վրա։ Ինտիմ կապի ժամանակ բույրի գրգռիչ ազդեցությունն իրականում կարող էր օգուտ բերել տղամարդուն, սակայն դա միակ միջոցը չի կնոջ մոտ սեռական ցանկություն առաջացնելու։

 

Ամեն օր հաճելի անուշահոտերի օգտագործումն էապես բարելավում է միջին տարիքի տղամարդկանց տրամադրությունը՝ նվազեցնելով տրամադրության խանգարումները, ինչպիսիք են լարվածությունը, դեպրեսիան, զայրույթը, հոգնածությունն ու խառնաշփոթությունը, որոնք կապված են միջին տարիքի ճգնաժամի հետ: Այսպիսի դրական զգացողությունը, լավ հումորը և վստահությունն անխուսափելիորեն ազդում են տղամարդկանց վարքի վրա և օգնում ՝ գրավելու կանանց ուշադրությունը։ Նման տրամադրության բարելավում է առաջացնում օծանելիքը՝ միջին տարիքի կանանց մոտ։ Հատկապես դաշտանադադարից հետո կանանց մոտ հուզական խանգարումներն ավելի ցայտուն բնույթ են կրում, հետևաբար, հաճելի բույրերի կանոնավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում միջին տարիքի կանանց հուզական վիճակի վրա: Անուշահոտ բույրերը նույնպես կանանց ավելի գրավիչ կարող են դարձնել ։

Շատ կանայք կարծում են, որ «սեքսուալ» օծանելիքով կարող են գրավել տղամարդկանց, սակայն իրականում այդ օծանելիքը շատ ավելի ոգևորում է հենց իրեն, քան ցանկացած տղամարդու, քանի որ այդ անուշաբույրը հիմնականում ազդում է կանանց վարքի և հոգեբանության վրա՝ ավելացնելով նրանց գրավչությունն ու տրամադրությունը:

 

Այս իմաստով, ֆերոմոնները շարունակում են մնալ տարբեր հետազոտությունների հետաքրքիր ոլորտ, քանի որ ֆերոմոնային հիմքով բույրերը բարելավում են մարդու տրամադրությունը և կենտրոնացումը։ Իսկ տրամադրությունը և ուշադրությունը կարևոր են սեռական գրավչության և բավարարվածության համար: