Կանդիդոզ

2021/07/15

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել։ Պատճառն այն է, որ մարդն ունի որոշակի անընկալություն սնկերի նկատմամբ։ Սակայն տարբեր ներքին և արտաքին գործոնների ազդեցությամբ կարող են այդ սնկերը ախտահարել օրգանիզմը և հիվանդություն առաջացնել։

 

Կանդիդոզը բավականին հաճախ հայտնաբերվում է հղի և գինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց մոտ։ Այս հիվանդությունը զարգանում է նաև անկանոն և մեծ քանակությամբ հակաբիոտիկներ ընունելու հետևանքով։ Սնկային վարակի ուղի է համարվում և՛ սեռական, և՛ կենցաղային տարբեր շփումները։

 

Սեռական օրգանների կանդիդոզը հանդիպում է բոլոր տարիքի կանանց մոտ, և արտահայտվում է արտաքին սեռական օրգանների ախտահարումով, որը դրսևորվում է կարմրությամբ, այտուցով, քորով, սպիտակագորշավուն արտադրությամբ, փառով և այլն։

 

Տղամարդկանց արտաքին սեռական օրգանների կանդիդոզն արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիփի բորբոքմամբ, որի ախտանշաններն են՝ կարմությունը, քորը, սպիտակ փառը, այրոցը, երբեմն նաև` հոտը։

 

Առաջնային կանդիդոզի ժամանակին ախտորոշումը լիարժեք բուժելի է։ Իսկ երկրորդային կանդիդոզի բուժումը կախված է այն հիվանդությունների բուժումից, որի պատճառով զարգացել է սնկային հիվանդությունը։