Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը

2021/03/29

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է անկողնային խելագար հաճույքների նոր ժամանակաշրջանի սկիզբ: Եթե նույնիսկ մի քանի տասնամյակ դեռ հեռու եք այդ տարիքից, արժե իմանալ, թե ինչ է սպասվում:  

 

Դաշտանադադարի ժամանակ սեքսը  (միջին տարիքը կազմում է 50-52) կարող է կտրուկ փոխվել և՛ ֆիզիկական, և՛ հոգեբանական առումով: Թեև որոշ ախտանիշներ հնարավոր է ստիպեն հեռու մնալ ինտիմից, սեռական կյանքը կարող է ավելի լավը դառնալ, քան` նախկինում:  

 

1. Այնտեղ կարող է չոր լինել
Դրա պատճառը կարող է լինել էստրոգենի արտադրության նվազումը, քանի որ ձվարաններն այլևս այն չեն արտադրում: Տարիքի հետ իրավիճակը վատթարանում է: Սակայն, հակասական ձևով, սեքսը կարող է ավելացնել քսանյութերի քանակը: Բանն այն է, որ էստրոգենի անբավարարության ժամանակ «ստորին հարկերում» արյունը դանդաղ է հոսում, իսկ սեքսը նորից արագացնում է այն և բերում բջիջների նորացման: Եթե ոչինչ չի օգնում, պետք է օգտվել լուբրիկանտներից:  

 

2. Լիբիդոն կարող է փոփոխվել
Ընդ որում, կարող է փոփոխվել ցանկացած ուղղությամբ: Շատ կանայք սեքսուալ ուժերի հորձանք են զգում 50 տարեկանից հետո: Երբեմն դաշտանադադարի շրջանում լինում են տեստոստերոնի ժայթքումներ, որը բերում է լիբիդոյի բարձրացման: Ցավոք, հանդիպում է նաև հակառակ իրավիճակը, սակայն դա հնարավոր է շտկել քսանյութերի կամ թերապիայի միջոցով: Եվս մեկ տարբերակ է, երբ արդեն ձանձրացրել է 30-40 տարի անընդհատ նույն բանը, կարող եք փորձել նոր դիրքեր և քննարկել իրավիճակը զուգընկերոջ հետ:

 

3. Փոխվում է վերաբերմունքը մարմնի նկատմամբ
Մի մասին այն դուր է գալիս, մյուս մասին՝ ոչ: Մի մասն իրականացնում է «գեղեցկության ներարկումներ» և այլ միջոցառումներ, մյուս մասը նախընտրում է բնական ծերացումը: Ամեն դեպքում, զուգընկերը նույնպես ծերանում է:
Կարևոր է շարունակել հետևել առողջությանը և զբաղվել սպորտով: Հետազոտությունները ցույց են տվել, որ լավ ֆիզիկական վիճակում գտնվող 57-85 տարեկան տղամարդիկ և կանայք սեքսով զբաղվում են երկու անգամ ավելի շատ, քան նրանք, ում առողջությունը կաղում է:

 

4. Այն ավելի հեշտ է դառնում
Ավելի երիտասարդ տարիքում կա դաշտան, նախադաշտանային համախտանիշ և հղիություն, կրծքով կերակրում, երեխաների դաստիարակում և այլն: Կենսաթոշակային տարիքի շրջանում այս նրբությունները դադարում են նշանակություն ունենալ և շեղել: