Բալանիտ (Balanitis)
Առնանդամի գլխիկի բորբոքումը կոչվում է բալանիտ (Balanitis), թլիփի բորբոքումը` պոստիտ (Posthitis), իսկ գլխիկի և թլիփի բորբոքումը միասին` բալանոպոստիտ (Balanoposthitis): Այս հիվանդությունը հանդիպում է չթլփատված երեխաների, ինչպես նաև մեծերի մոտ: Պատճառները լինում են ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն բնույթի: Ֆիմոզն (երբ թլիփը հետ չի ձգվում) ու շաքարային դիաբետը բալանիտի ամենատարածված պատճառներն են: Քրոնիկական բալանոպոստիտը ռիսկային գործոն է balanitis xerotica obliterans-ի, ֆիմոզի և առնադամի քաղցկեղի առաջացման համար:
Բալանիտի ախտանշանները.
- կարմրություն,
- անհարմարավետության զգացում,
- թանձր սպիտակավուն արտադրություն թլիփի տակ,
- քոր,
- այտուցվածություն,
- հոտի առկայություն,
- ֆիմոզ,
- երբեմն ցավոտ միզարձակություն` հատկապես սնկային միզուկաբորբի ժամանակ:
Բալանիտի մաշկային պատճառները.
- կարմիր տափակ որքին (Lichen planus),
- էկզեմա (Eczema),
- դերմատիտ (Dermatitis),
- փսորիազ (Psoriasis),
- բալանիտ (Balanitis):
Այլ պատճառներ.
- առնանադամի մաշկի գրգռվածություն կարող է առաջանալ պահպանակների, քիմիական նյութերի, լվացքի փոշիների, գործվածքների, օճառների և հիգիենայի այլ պարագաների պատճառով,
- ինֆեկցիոն պատճառներն են` սնկերն ու մանրէները,
- շաքարային դիաբետը նպաստում է միկրոբների և սնկերի աճին, հետևաբար, բալանոպոստիտի առաջացմանը,
- ֆիմոզ,
- չպաշտպանված սեռական հարաբերությունը, երբ կնոջ հեշտոցը բորբոքված է,
- սեռական հերպես,
- խլամիդիա:
Ախտորոշումը. առնանդամի գլխիկի քսուքի, մեզի և շաքարի քննություն:
Բուժումը. ըստ ախտածագման` հակասնկային, հակաբակտերիալ, հակաալերգիկ, ստերոիդ քսուքներ, իսկ ֆիմոզի դեպքում` թլփատում: